00:00:00

««ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել»

22:30, 26 փետրվար 2020

ը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին: Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ: Հ.Գ. նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»: Ավելի վաղ բժիշկը գրել էր, որ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է, ոստիկանությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել: «Հ.Գ. Հայաստանի առողջապահության պատմության մեջ չի եղել, որ նախարարի հրամանների արդյունքում բժշկի դեմ ոստիկան հանեն: Հարգեի լրատվամիջոցներ, կարծում եմ, որ այս դեպքը առանձնահատուկ լուսաբանման կարիք ունի»,-նշել է Գրիգորյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր