00:00:00

Մարտի 1-ի երթն ու հանրահավաքը Երևանում քարոզարշավի հետ կապ չունեն. Փաշինյանի թիմի հավաստիացումը

17:22, 26 փետրվար 2020

Մարտի 1-ի երթն ու հանրահավաքն եւ քարոզարշավը միմյանց հետ կապ չունեն: Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը: «Անհանգստանալու պատճառ չկա նաեւ կորոնավիրուսի հետ կապված, քանի որ այս պահին երկրում նման սպառնալիք չկա»,- հավելեց Պապիկյանը: Նշենք, որ 2008-ի մարտի 1-ին Երևանում բախումների արդյունքում 10 մարդ էր զոհվել: Այս իրադարձությունների կապակցությամբ մարտի 1-ին իշխող ուժը նախատեսում է երթ եւ հանրահավաք անցկացնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր