00:00:00

Սերգո Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի դեմ տված ցուցմունքի մասին

17:00, 26 փետրվար 2020

ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հարցին՝ ինչպես է ստացվել, որ դիզվառելիքի տրամադրման գործընթացում նման խնդիրներ են առաջացել, նշեց. «Դե, առաջացել են»: Ինչ վերաբերում է կես միլիարդ դոլարի չափով չարաշահումներին, նա ասաց, ամեն ինչ դատաքննությունը կպարզի: Հարցին, թե ինքը հերքո՞ւմ է այն տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված միակ անձն է, ասաց. «Հետևեք դատական նիստերի ընթացքին»:
Նա անպատասխան թողեց հարցն առ այն, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը, արդյոք Կարապետյանը կեղծ ցուցմունք է տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր