00:00:00

«Վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում». Գեւորգ Պետրոսյանը նախագիծ է ներկայացրել

11:39, 26 փետրվար 2020

Այսօր շրջանառության մեջ կդրվի «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում (փոփոխություն) կատարելու մասին» իմ նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի պարզ ասած՝ նախագծի նպատակն այն է, որ սահմանադրական կարգը տապալած (այդպիսի փորձ կատարած) անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը: Սպասենք Հայրենի կառավարության արձագանքին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր