00:00:00

Քուչակ գյուղում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից եւ բախվել էլեկտրական սյանը

10:18, 26 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 25-ին, ժամը 21:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում տեղի է ունեցել ավտովթար. «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեւորգ Հ.) եւ դուրս բերել երթեւեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր