00:00:00

«Փաստ». Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ

13:09, 26 փետրվար 2020 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ազգային անվտանգության ծառայության գաղտնալսում իրականացնող ստորաբաժանման աշխատանքներն ու զգալիորեն ավելացնել այդ գործով զբաղվողների քանակը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարված է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին: Գաղտնալսման ենթակա են ոչ միայն ՀՀ վարչապետին քննադատողները, այլեւ նրանց ընտանիքների անդամներն ու մերձավորները: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ, գաղտնալսվողների նման աննախադեպ քանակ երբեք չի եղել: Այլ կերպ ասած, ԱԱԾ -ի ռեսուրսի մի հսկայական հատված կենտրոնացած է երկրի ներսում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դրա մասին վարչապետին զեկուցելու վրա: Ըստ նույն աղբյուրի, ԱԱԾ սպաներից շատերը պարզապես ապշած են ստեղծված աննախադեպ վիճակից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր