00:00:00

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով

23:12, 25 փետրվար 2020

Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը: «Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի: Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- ասել է Ավագյանը: Հիշեցնենք, որ Իրանում կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ Հայաստանը երկու շաբաթով և մասամբ դադարեցվել է ցամաքային և օդային հաղորդակցությունը հարևան երկրի հետ։ Սակայն, սահմանափակում չի կիրառվում Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր