00:00:00

Վանաձորի Հալաբյան փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

22:23, 25 փետրվար 2020 Պատահարներ

Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ փետրվարի 25-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում գտնվող՝ «Հալաբյանի կամրջից» մի տղամարդ է իրեն ցած նետել: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են դեռեւս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը եւ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրա ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր