00:00:00

Խոշոր վթար Հայանիստում. բախվել են «ՎԱԶ 2106»-ը, Opel-ն ու DAF բեռնատարը. Կա վիրավոր

21:41, 25 փետրվար 2020 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:20 սահմաններում Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասի Էջմիածնի փողոցի 24 հասցեի դիմաց բախվել են Զանգակատուն գյուղի բնակիչ, 28 ամյա Սարգի Ս.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 OT 213 համարանիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Ակակի Ք.-ի վարած DAF մակնիշի HH 821QQ եւ Արմավիրի մարզի բնակիչ, 37-ամյա Արթուր Շ.-ի վարած Opel մանիշի 01 SS 333 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդ Արթուր Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր