00:00:00

Նիկոլ Փաշինյանին ուղղված քաղաքացու նամակի առիթով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել

18:22, 25 փետրվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Ոստիկանությանը տրված հանձնարարականի հիման վրա, քաղաքացուհի Մարիա Ղանաղունյանի՝ Վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Facebook-ի իր էջում գրել էր. «Այսօր առավոտյան նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետևյալ գրությամբ. Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր