00:00:00

Հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել է եմ իմ տեսլականը. Նիկոլ Փաշինյան

18:01, 25 փետրվար 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է. Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել է եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենանա արտահանմանը միտված տնտեսություն: Այժմ, 2019 թվականի արդյունքներով. 1. Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Ի գիտություն. հանքարդյունաբերությունը այս թվի մեջ չի մտնում. խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է: 2. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5%-ով
3. Զբոսաշրջությունը, որը նույնպես արտահանում է համարվում, քանի որ դրանից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները, աճել է 14.7 տոկոսով եւ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2%-ով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր