00:00:00

Փայլուն տնտեսական տարի ենք սկսել. Տնտեսական ակտիվության աճը՝ 8.9 տոկոս. Նիկոլ Փաշինյանը թվեր է հրապարակել

14:03, 25 փետրվար 2020

Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: Այս մասին Facebook_ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2020 թվականի հունվարին գրանցվել են հետեւյալ ցուցանիշները. Տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս: Արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս: Շինարարության աճ՝ 7.7 տոկոս: Առեւտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս: Ծառայությունների աճ՝ 13.2 տոկոս: Էլ. էներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս: Արտահանման աճ՝ 20.4 տոկոս: Հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս, աշխատավարձի աճը 5.9 տոկոս: Կարճ ասած՝ փայլուն տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր