00:00:00

Անցումային արդարադատությանը վերաբերող օրինագիծը շուտով հասանելի կլինի. Արդարադատության նախարար

14:08, 25 փետրվար 2020

Մենք կքննարկենք բոլոր հանգամանքները եւ մեր տեսակետը կներկայացնենք վարչապետին, կկայացնենք որոշում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքին: «Մենք հանձնաժողովի անդամներով պայմանավորվել ենք, որ հանձնաժողովի աշխատանքին վերաբերող թեմաներով հնարավորինս անդրադառնանք համատեղ դիրքորոշում ունենալու պարագայում»,-ասաց նա: Անդրադառնալով անցումային արդարադատությանը, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դրա վերաբերյալ հայեցակարգը հրապարակվել է դեռեւս դեկտեմբերին, հիմա օրենքի կոնկրետ տեքստի վրա են նախարարությունում աշխատում. նախագիծը շուտով արդեն հասանելի կլինի, կներկայացվի ԱԺ: Ռուստամ Բադասյանը նաեւ նշեց, որ դեռ չի որոշել՝ մասնակցելու է սահմանադրական հանրաքվեի քարոզաքրշավին, թե ոչ. «Չգիտեմ դեռ, հնարավոր է: Երբ կորոշեմ, արձակուրդ կվերցնեմ, կմասնակցեմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր