00:00:00

Խոշոր հրդեհ՝ Վայոց ձորի Արին գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

13:47, 25 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 24-ին, ժամը 22:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը և կից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 25-ին, ժամը 01:10-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել են տան առաստաղը (մոտ 24 քմ), սենյակի փայտյա կառուցատարրերը (մոտ 18 քմ), անասնագոմի տանիքի (մոտ 40 քմ) փայտյա կառուցատարրերը, և ջերմահարվել՝ մոտ 40 քմ ազբոշիֆեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր