00:00:00

Խոշոր վթար Երեւանում. «Օդալեն» ռեստորանի դիմաց բախվել են Suzuki-ն ու Lexus-ը, Lexus-ն էլ հայտնվել է գազոնում (ֆոտո)

13:27, 25 փետրվար 2020 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 73 TX 073 համարանիշի եւ Suzuki մակնիշի 34 FN 012 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ Երեւանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետեւանքով Lexus-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր