00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և թագաժառանգին

11:44, 25 փետրվար 2020

Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար: Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված փոխգործակցությանն՝ ի շահ երկու ժողովուրդների: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ: Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր