00:00:00

Մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը

11:15, 25 փետրվար 2020

Մոսկվայում մահացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը, հայտնել են Պաշտպանության նախարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Փետրվարի 25-ին Մոսկվայում կյանքի 96-րդ տարում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեեւիչ Յազովը»,- ասվում է հայտարարության մեջ: Յազովը վերջին զորապետներից էր, ում Խորհրդային Միության մարշալի կոչում էր շնորհվել: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած սխրանքների համար նրան Կարմիր աստղի շքանշան էր շնորհվել: 1987 թվականի մայիսից մինչեւ 1991 թվականի օգոստոսը նա զբաղեցրել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ մեծ աշխատանք է տարվել Զինված ուժերի մարտունակությունը բարձրացման, ինչպես նաեւ Աֆղանստանից զորքերի կազմակերպված դուրսբերման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր