00:00:00

Հրշեջները Երևանում մարել են ավտոմեքենայի հրդեհը

23:17, 24 փետրվար 2020 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 24-ին, ժամը 16:49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 17:01-ին: Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր