00:00:00

Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

21:01, 24 փետրվար 2020

Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ Հայաստան) դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն (այսուհետ՝ Իրան) օդային փոխադրումները երկշաբաթյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի փետրվարի 24-ից։
Մասնավորապես, Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Հայաստանում գտնվող Իրանաբնակ քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանաբնակ քաղաքացիները։ Հարգանքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր