00:00:00

ԿԳՄՍ նախարարը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին

19:19, 24 փետրվար 2020

Մենք խորհրդակցում ենք ՀՀ առողջապահության նախարարության հետ և  պետք է  իրենցից համապատասխան  միջնորդություն լինի, որպեսզի դասապրոցեսի դադարեցման մասին որոշում կայացնենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, արդյո՞ք կորոնավիրուսի ռիսկերով պայմանավորված չեն պատրաստվում հետաձգել  դասապրոցեսը: Արայիկ Հարությունյանը  հիշեցրեց, որ այս պահին որևէ դեպքի վերաբերյալ  տեղեկություն չկա: Ինչ վերաբերում է H1N1-ին, ապա նախարարն ասել է, որ տեղեկություններ ունեն, որ առանձին դպրոցներում բացակայությունների բարձր ֆոն կա, բայց առողջապահության նախարարությունը պետք է միջնորդի դասապրոցեսը դադարեցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր