00:00:00

Վանաձոր-Թեժ լեռ ճանապարհին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը

19:08, 24 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 11:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թեժ Լեռ ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան կողքի երկու անիվներով կախվել է դեպի ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը: Փրկարարները «Opel Sedan» (վարորդ՝ Հրաչ Շ.) մակնիշի  ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր