00:00:00

Հրամանատարական հավաքներ Արցախի ՊԲ-ում

15:45, 07 ապրիլ 2018 Լեռնային Ղարաբաղ

ՊԲ-ի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 2-ից 6-ը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի բոլոր զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով: Անցկացվող միջոցառումը գտնվել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ: Հնգօրյա պարապմունքների ծրագիրը հագեցած էր խմբային վարժանքներով, սեմինար եւ ցուցադրական պարապմունքներով: Հավաքների ընթացքում, մասնակիցների համար տեսական ու գործնական բնույթի տարաբնույթ պարապմունքներ են անցկացրել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը: Մասնավորապես շոշափվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարտավարությունն ու մարտի համակողմանի ապահովումը` ցերեկային ու գիշերային ժամերին, կրակային եւ ֆիզիկական պատրաստության հարցերը, զորատեսակների եւ ծառայությունների արդյունավետ փոխգործակցության  կազմակերպումն ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների առանձնահատկությունները: Հավաքների ավարտին իմի են բերվել արդյունքները, եւ ըստ այդմ բոլոր մասնակից հրամանատարները վերադաս հրամանատարության կողմից ստացել են համապատասխան մեթոդական ցուցումներ եւ անհրաժեշտ հանձնարարականներ` հրամանատարական հավաքներում  յուրացրած նյութը հնարավորինս կարճ ժամկետներում տեղայնացնելու եւ գործնականում կիրառելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր