00:00:00

Խոշոր վթար Էջմիածին-Երեւան ճանապարհին. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

12:31, 24 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 00:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «LADA 21010» մակնիշի (վարորդ՝ Սաշա Վ., ծնված 1955 թ.) եւ «Mercedes E320» (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ.) մակնիշների  ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «LADA 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Լեւոն Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Սաշա Վ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Լեւոն Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր