00:00:00

Վթար՝ Մխչյան-Դիտակ ճանապարհին. բախումից հետո «Նիվա»-ն շրջվել է. 7 վիրավորներից 2-ը փոքր երեխաներ են

11:20, 24 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 23-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գուրգեն Պ., ծնված 1951 թ.) եւ «ՎԱԶ-2121» (Նիվա) (վարորդ՝ Դավիթ Ս., ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս կողաշրջվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները (Գարեգին, 1973 թ., Գայանե, 2000 թ., Զինաիդա, 2004 թ., Միլենա, 2013 թ., Գուրգեն, 2016 թ. Պ.-ներ եւ Զինաիդա Հ. 1956 թ.) եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքնայի վարորդը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետեւ տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր