00:00:00

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

11:04, 24 փետրվար 2020

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին: «Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին եւ հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշել է ԱԳ նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում: Նշենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է: Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից  8-ը գտնվում է ծանր վիճակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր