00:00:00

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին՝ Անկախության օրվա առիթով

10:27, 24 փետրվար 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը թե երկկողմ, և թե Եվրոպական միության շրջանակներում։ Հավատացած եմ, որ ընթացիկ տարում Տալլին նախատեսված իմ այցը նոր լիցք կհաղորդի հայ-էստոնական համագործակցությանը՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նորանոր ոլորտներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր