00:00:00

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է արել

19:04, 23 փետրվար 2020

Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Դեսպանության ֆեյսբուքյան էջում: Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ: Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր