00:00:00

Տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը

20:59, 22 փետրվար 2020

Այսօր՝ փետրվարի 22-ին, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդների՝ Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Արցախում առաջիկա համապետական ընտրություններին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության կազմակերպման գործընթացին: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին ընդունելության համար և հաջողություն մաղթել մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր