00:00:00

Երևանում Nissan-ի վարորդը բախվել է MG-ին, որի վարորդը հետիոտնին ճանապարհ զիջելիս է եղել

20:00, 22 փետրվար 2020 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:545-ի սահմաններում Սեյրան Մովսիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 36 MP 065 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ ոսկու գործարանի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրի մոտ բախվել է MG մակնիշի 308 AT 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով, MG-ի վարորդը հայտնի գործարար, «Ջերմուկ գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի տղան է՝ Արսեն Արսենյանը, ով կանգնել է և ճանապարհ է զիջել հետիոտնին, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով, այդ ժամանակ Ս. Մովսիսյանը Nissan-ով բախվել է MG-ին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանն ու տեսուչ Հովհաննես Հայրապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր