00:00:00

Հայ խորհրդարանականները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի հետ

19:05, 22 փետրվար 2020

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Գուրգեն Բաղդասարյանը հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս Քիններափ Հեդի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը: Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Հերիքնազ Տիգրանյանը և Գուրգեն Բաղդասարյանը փետրվարի 20-ին հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս Քիններափ Հեդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարևորության, պետական մարմինների և քաղաքացիների միջև վստահության վրա հիմնված համագործակցության, ինչպես նաև կոռուպցիայից զերծ հասարակության ձևավորման անհրաժեշտության մասին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր