00:00:00

Դուք ատելության ալիք եք ուղղորդում այդ անձի վրա. Անի Սամսոնյանը` Տաթևիկ Ռևազյանի մասին լուրերից

18:15, 22 փետրվար 2020

Դուք նպաստում եք առանց այն էլ ֆեյսբուքյան անառողջ մթնոլորտում անձի պատվի, արժանապատվության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների ոտնահարմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւվազյանի անձնական կյանքի քննարկումներին համացանցում: «ՄԻ ԱՐԵՔ! Մեկ շաբաթ է արդեն, ինչ մամուլում և ֆեյսբուքյան հարթակում շրջանառվում են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի անձնական կյանքի որոշ մանրամասներ: Ակնհայտ է, որ պաշտոնյաները գտնվում են հանրության օբյեկտիվի տակ և դա արդարացված է, որովհետև մենք բոլորս կրում ենք պատասխանատվություն և վարձատրվում պետության միջոցներից: Սակայն, միևնույն ժամանակ, հորդորում եմ լրատվամիջոցներին և ֆեյսբուքյան օգտատերերին չթիրախավորել անձի մասնավոր կյանքը, հատկապես կնոջ`հաշվի առնելով երևույթների նկատմամբ կարծրատիպերի առկայությունը: Այսպիսով, դուք նպաստում եք առանց այն էլ ֆեյսբուքյան անառողջ մթնոլորտում անձի պատվի, արժանապատվության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների ոտնահարմանը: Դուք ատելության ալիք եք ուղղորդում այդ անձի վրա: Ձեր հրապարակումները, մեկնաբանությունները և զրույցները կարող են հոգեբանական, բարոյական, այս դեպքում նաև` ֆիզիկական սպառնալիք ստեղծել անձի և նրա ընտանիքի առողջության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր