00:00:00

Ավտոտեխսպասարկման կետում «1-ԲԻՍ» աստիճանի հրդեհ է բռնկվել

11:37, 22 փետրվար 2020 Պատահարներ

Փետրվարի 22-ին, ժամը 01:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի մոտակայքում, այրվում են ավտոտեխսպասարկման կետեր: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան 44 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում (մոտ 25 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել՝ 01:41-ին: Այրվել է պլաստմասսա, ջերմահարվել՝ դուռը և պատերը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր