00:00:00

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Կոտայքում, Արագածոտնում եւ Շիրակում մառախուղ է

10:11, 22 փետրվար 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 08:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում եւ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր