00:00:00

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները

19:50, 21 փետրվար 2020 Իրավական

2019 թ. մարտի 9-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարտի 8-ի ժամը 22.00-ից մարտի 9-ի ժամը 11.10-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված «Օպելի» դռան ապակին եւ փորձել գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել եւ, ոչինչ չգողանալով, հեռացել են: 2019 թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 09.35-ին, Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 20.00-ից հոկտեմբերի 30-ի ժամը 09.25-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժել են Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան եւ գողացել գազի բալոնն ու մարտկոցը: Մաշտոցի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2020թ. փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին, Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա տղամարդու եւ ներկայացրել նախաքննական մարմնին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր