00:00:00

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

12:21, 21 փետրվար 2020

Հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին: «Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են: Հանդիսանալով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ նա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխա­վոր դիրիժոր լինելուց բացի, ղեկավարել է նաև մի շարք համբավավոր նվագա­խմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ պետական, Մոսկվայի Մեծ թատրոնի, Մարիինյան թատրոնի և այլ նվագախմբեր։ Անկեղծորեն ցավակցում եմ անվանի դիրիժորի ընտանիքին, հարազատներին ու երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»,-ասված է նախագահի ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր