00:00:00

Թբիլիսյան խճուղում «Գոշ» գազալցակայանի մոտ «Opel Astra F»-ն ամբողջությամբ այրվել է

10:22, 21 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղում գտնվող «Գոշ» գազալցակայանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:49-ին, մարվել` 02:01-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra F» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր