00:00:00

Սպանված զինվորի մորը տղայի նկարով նամակ են գրել. «Մամ ջան, ոնց ես», տակն էլ՝ «պաչիկ». forrights.am

23:38, 20 փետրվար 2020

2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում մահացած 20-ամյա զինծառայող Արթուր Գասպարյանի մոր նկատմամբ անհայտ անձը դաժան արարք է թույլ տվել: Դրանից հետո կինը՝ Մարինե Գասպարյանը, կարծես, երկրորդ անգամ է վերապրել որդու մահը: Նա բացել է «Օդնոկլասնիկի» սոցցանցը և տեսել է, որ մեկը որդու նկարով էջ է բացել ու իրեն նամակ է գրել. «Բարև, մամ ջան, ո՞նց ես»: Տողերի տակ՝ համբույրի նշան: Մայրը ցնցվել է և չի կարողացել նամակը կարդա մինչև վերջ: «Միայն մի երկու բառ կարողացա կարդալ՝ գնալու եմ տղուդ գերեզմանին… ու տգեղ սպառնալիք էր: Գոռացի, հեռախոսը ընկավ ձեռքիցս: Էդ ինչ կարգի են երեխուս ատել, երեխես էդ ի՞նչ ոսկոռ է եղել դրանց կոկորդին, որ երեխուս կյանքը կերան, պրծան ու էլի չեն հանգստանում: Նշանակում է, իրենց թիկունքին կա մեկը, որ իրենք վստահ են, որ չեն դատվելու ու նման արարք են անում», — ասում է վրդովված կինը: Նա երկար չի կարողանում խոսել, առցունքները թափվում են: Սպառնալիքները սպանվածի մայրը ստացել է 2019 թվականի մարտի 31-ին: Մարինե Գասպարյանը հայտնել է քննիչներին: Նրան պատասխանել են, որ էջն արդեն ջնջված է, և իրենք չեն կարող բացահայտել, թե ով է եղել այն բացողը: «Սոցցանցի միջոցով փորձել են սպառնալիքներ տալ մորը: Հիմնավոր կասկած ունենք, որ սպառնացողը մարդասպանն է, — Forrights.am-ին ասում է տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Խանում Մկրտչյանը, —  Քննիչն ասում է, որ բավականին ժամանակ է, հարցում է ուղարկել «Օդնոկլասնիկի» ցանցի գլխամաս ու մինչ օրս պաատասխան չի ստացել»: Խանում Մկրտչյանը կարծում է, որ սպառնալիքները կապված են այն հանգամանքի հետ, որ Գասպարյանի մայրը՝ Մարինե Գասպարյանը, հաճախակի  է զանգում գործով զբաղվող քննիչներին, հետաքրքրվում է որդու սպանության բացահայտման ընթացքով: «Ես միանշանակ համոզված եմ, որ կատարվածը սպանություն է, որի կատարողը մինչև հիմա չի հանգստացել ու հիմա էլ ուզում է վախեցնի Արթուրի մորը», — ասում է Խանում Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, շարքային Արթուր Գասպարյանը հրազենային մահացու վիրավորում էր ստացել բերանի խոռոչում` երկու կրակոցից առաջացած:  Նախաքննական մարմինը հենց սկզբից գործը քննում էր ինքնասպանության հասցնելու հատկանիշներով՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով: «Սա չի նշանակում, որ ինքնասպանությունը հաստատված վարկած է` ավելի շուտ 50/50 է», — ասել էին քննիչերը Գասպարյանի հարազատներին: Օրեր անց, այն բանից հետո, երբ Գասպարյանի ծնողները ի թիվս այլ զոհվածների ծնողների, հանդիպեցին ՀՀ վարչապետին,  Քննչական կոմիտեն հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մաս` Մարտական հերթապահության կանոնները խախտելու համար: ՔԿ-ն հաղորդեց, որ փաստեր կան շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացնելու վերաբերյալ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր