00:00:00

Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ

20:40, 20 փետրվար 2020 Պատահարներ

Փետրվարի 20-ին, ժամը 11:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Շահեն Մ., ծնված 1990 թ.) և «Infinti FX35» (վարորդ՝ Վլադիմիր Ի., ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Միլենա Մ.-ն (ծնված 1994 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր