00:00:00

Հրայր Թովմասյանը շնորհավորել է Բակո Սահակյանին

16:34, 20 փետրվար 2020

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության նախագահ պարոն Բակո Սահակյանին Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք  ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:
Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն և նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր