00:00:00

Սյունիքում Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտ Toyota Camry-ն սահել է մոտակա ձորակը

15:17, 20 փետրվար 2020 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Հերհեր գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան սահել է մոտակա ձորակը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 144-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը (մոտ 2 մ): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենան դուրս բերել ձորակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր