00:00:00

Տարվա 10 ավագույն մարզիկներին պարգևատրելու համար հատկացվեց 50 մլն դրամ

14:20, 20 փետրվար 2020

ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մրցույթն անցկացվել է նախորդ տարի: «Մրցույթի հաղթողների համար նախկինում խրախուսման միջոցներ հատկացված չեն եղել: Համատեղ քննարկման արդյունքում որոշում կայացվեց 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին խրախուսել 5-ական մլն դրամով: Սա շատ հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին հատկապես օլիմպիական տարում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյունքներին: Արդեն որոշել ենք, որ ամեն տարի այս գումարն ունենալու ենք բյուջեում և 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու ենք»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով այդ 10 մարզիկներին. Արթուր Ալեքսանյան – հունահռոմեական ըմբշամարտ Ռուբեն Ալեքսանյան – ծանրամարտ Արթուր Ավետիսյան – մարմնամարզություն Հովհաննես Բաչկով – բռնցքամարտ Սլավիկ Գասպարյան – հունահռոմեական ըմբշամարտ Տիգրան Կիրակոսյան – սամբո Արսեն Հարությունյան – ազատ ոճի ըմբշամարտ Սիմոն Մարտիրոսյան – ծանրամարտ Գոռ Մինասյան – ծանրամարտ Հակոբ Մկրտչյան – ծանրամարտ: Պարգեւատրումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 21-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր