00:00:00

Փետրվարի 13-ից 19-ը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքում երկրաշարժ չի գրանցվել

11:06, 20 փետրվար 2020

Փետրվարի 13-ից 19-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝ Փետրվարի 13-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 43 կմ հարավ-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ և Արդահան քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք։ Փետրվարի 14-ին Ադրբեջանում-Ռուսաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք 3 բալ ուժգնությամբ։ Փետրվարի 16-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք 4-5 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել փետրվարի 13-ին 6.9 մագնիտուդով Կուրիլյան կղզիներում` Կուրիլսկ քաղաքից 86 կմ դեպի հյուսիս արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր