00:00:00

ԱՄՆ-ում սպանել են ռեպեր Pop Smoke-ին

22:43, 19 փետրվար 2020 Պատահարներ

Լոս Անջելեսում սպանել են երիտասարդ ռեպեր Pop Smoke-ին: Այս մասին հայտնում է Rolling Stone-ը:
Նշվում է, որ առավոտյան զինված և դիմակավորված անձինքն մտել են նրա վարձակալած առանձնատուն և մի քանի անգամ կրակել նրա ուղղությամբ: Հանցագործները թաքնվել են դեպքի վայրից, իսկ ռեպերին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Աղբյուրի տվյալներով՝ իրավապահ մարմիններին դեռ չի հաջողվել պարզել հանցագործների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր