00:00:00

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից››

00:26, 20 փետրվար 2020 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջատար ‹‹Վեստ Արմենիան›› շարունակում է ուսումնամարզական հավաքը Թուրքիայում։ Հայկական թիմը հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել ղազախական ‹‹Ակադեմիա Օնտուստիկի›› հետ և պարտվել է 3:4 հաշվով։ Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ղազախական այս ակումբը գլխավորել է Էստոնական ‹‹Տրանս Նարվա›› ակումբի, Երևանի ‹‹Արարատի››, ‹‹Կիլիկիայի››, ‹‹Ուլիսի›› և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանը, ով թիմի գլխավոր մարզչի կարգավիճակում արդեն հասցրել է անցկացնել մի շարք մարզումներ: ‹‹Օնտուստիկ››-‹‹Վեստ Արմենիա››հանդիպման առաջին խաղակեսից հետոհայկական թիմը 1:3 հաշվով պարտվելիս է եղել։ Երկրորդ խաղակեսում ‹‹Ակադեմիա Օնտուստիկի››գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը գրեթե ամբողջությամբ փոխել է թիմի կազմը` ևս մեկ գնդակով մեծացնելով առավելությունը հայկական թիմի նկատմամբ: ‹‹Վեստ Արմենիային››երկրորդ խաղակեսում հաջողվել է երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն ղազախական ակումբն ավելի ուժեղ է գտնվել և վճռել է խաղի ելքը։ ‹‹Վեստ Արմենիայի›› հետ հանդիպումն առաջինն էր հայ մասնագետի համար, և այն պսակվեց հաղթանակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր