00:00:00

«Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում». Արցախի պետնախարար

14:09, 19 փետրվար 2020

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ: Պետական նախարարը, ինչպես և խոստացել է, ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին որպես մեկնարկային կապիտալ արժանացրել է դրամական պարգևի՝  300 000 դրամի չափով: Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սկսնակ գործարարների  ծրագրերը վերաբերում էին  մանկական տեքստիլ, ջերմոցային տնտեսություն և բետոնե գունավոր սալերի և ծաղկամանների արտադրություն հիմնելուն:  Երիտասարդները ներկայացրել են իրենց ծրագրերն՝ ընդգծելով  նման միջոցառումների կարևորությունը: Իր հերթին Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդների շրջանում գործարարության զարգացման ու նոր գաղափարներ իրագործելու նախաձեռնությունները շարունակական են լինելու և պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 2-ին Մարտակերտի շրջանի Վանքի համայնքում հանդիպում է ունեցել «Արցախի Երիտֆորում-2019» ամենամյա ծրագրի մասնակիցների հետ: Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի համայնքներում երիտասարդների աշխատանքային հնարավորություններն ընդլայնելու, ձեռնարկությունների ստեղծմանը խթանելու նպատակով երիտֆորումի մասնակիցների շրջանում հայտարարել էր գործարար ծրագրերի մրցույթ՝ հաջողված 3 ծրագրերի համար 300 հազար դրամ մեկնարկային կապիտալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր