00:00:00

Պաշտպանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի 1 միլիոն դրամ նպաստը

11:52, 19 փետրվար 2020

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն աջակցելու հարցով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են՝ քաղաքացին տեղեկացրել է, որ երրորդ երեխան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինը:

Նա երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելու խնդրանքով սահմանված ժամկետում դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական ծառայություն, սակայն մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

Քաղաքացու պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվում են իրեն տրամադրել փաստաթուղթ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ո՛չ երեխան, ո՛չ էլ երեխայի ծնողները չեն հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:

Պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարություն: Արդյունքում, հարցում է կատարվել ՌԴ իրավասու մարմին՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար, և պատասխանի արդյունքներով քաղաքացուն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ երրորդ երեխայի համար սահմանված չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր