00:00:00

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն. Ալեն Սիմոնյան

23:20, 18 փետրվար 2020

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառմանը: «Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն և կոչ է անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն: Այս դատարանի` ծայրից ծայր քաղաքականացված լինելը արդեն թաքցնելու փորձ էլ չի արվում: Դե ինչ, այս ամենին ի պատասխան Էդգար Ղազարյանին և իր շեֆին մեկ ասելիք կա` ՈՏՔԻ՛, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԳԱԼԻՍ»,- գրել է Սիմոնյանը: Ավելի վաղ հայտնել ենք, որ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ առաջին անգամ իր կյանքում չի մասնակցելու հանրաքվեին: Նա մասնավորապես նշել է, որ որոշում է կայացրել որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեին Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեին և կոչ արել իր բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին անտեսել այդ կեղծ օրակարգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր