Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ երեկ՝ վարչապետի Գերմանիայից վերադառնալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է հրավիրվել կապված բանակում խաղաղ պայմաններում մահացությունների դեպքերի հետ: Մենք նաեւ գրել էինք, որ նախատեսված է խորհրդակցություն կառավարությունում վարչապետի գլխավորությամբ։ Խորհրդակցությունը կայացավ, որից հետո կառավարությունը պաշտոնական տեղեկություն տարածեց։
Առավոտյան մենք հղում անելով մեր աղբյուրներին գրել էին, որ խորհրդակցությանը հաջորդելու են պաշտոնանկություններ։ Irakanum.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես պաշտոնանկություններ կլինեն ինչպես Արցախի Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ ՀՀ Զինված Ուժերում։ Տեղեկությունների համաձայն պաշտոնանկ կարվի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, ԳՇ վարչության պետերից Ալիկ Ալեքսանյանը։ Չի բացառվում պաշտոնանկ արվի նաեւ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։
Հիշեցնենք նաև, որ վաղը ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։
Irakanum.am