00:00:00

ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը հրաժեշտ կտա պաշտոնին

23:09, 17 փետրվար 2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Զինված ուժերում պաշտոնանկություններ են սպասվում՝ կապված բանակում վերջին դեպքերի հետ: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մեր տեղեկություններով՝ հանդիպումից հետո որոշվել է, որ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը կազատվի աշխատանքից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի մայիսին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Վերջերս Արթուր Բաղդասարյանը հայտնվել էր աղմկոտ բացահայտումների կենտրոնում: Մամուլը գրել էր, որ մի շարք ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել հեղափոխության օրերին Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի արձակած ապօրինի հրամանների մասին։ Մասնավորապես, որ նա այդ օրերին՝ կոնկրետ 2018-ի ապրիլի 20-ին, իր մոտ է կանչել իր բոլոր տեղակալներին, բաժանմունքի պետերին, 15-20 կոչումով գնդապետների և հրահանգ է տվել՝ եթե այդ օրերին ժողովուրդը փակի զինվորական ավտոտեսչությանն ուղեկցող մեքենաների ճանապարհը, ապա զինվորական ավտոտեսչությանը հրահանգել՝ իջնել ուղեկցող ավտոմեքենայից ու նստել զինվորական բեռնատար ավտոմեքենայի ղեկին և տրորելով անցնել ժողովրդի վրայով։ Բաղդասարյանը դա հիմնավորել է՝ ասելով, թե հեղափոխություն է, մի 7-8 հոգի էլ պետք է մեռնի, բա ոնց, ու բառացի հայտարարել է, որ Նիկոլը հիմար է, չի հասկանում՝ ինչ է անում։ Այդ ակնհայտ ապօրինի հրամանը կատարելուն դեմ է արտահայտվել միայն Բաղդասարյանի այդ ժամանակվա տեղակալ, գնդապետ Աշոտ Վանյանը, որն, ըստ կանոնակարգի, զեկուցագիր է գրել, տվել է Բաղդասարյանին և նշել, որ հրաժարվում է այդ հրամանը կատարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր