00:00:00

ԵԱ. Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

01:34, 12 փետրվար 2020 Սպորտ

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակով նվաճեց Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի ոսկե մեդալի համար: 97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 8:1 հաշվով հաղթեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին: Օլիմպիական չեմպիոնը փետրվարի 12-ին կփորձի նվաճել իր մարզական կարիերայի Եվրոպայի 5-րդ ոսկե մեդալը: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին: Օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթել էր թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը: Կիսաեզրափակիչում Ղարիբյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց էստոնացի Հիլարի Մայգիսալուին: Ղարիբյանը Եվրոպայի ոսկե մեդալը կվիճարկի թուրք Կերեմ Կամալի հետ: Փետրվարի 11-ին տեղի կունենա առաջին մրցումային օրվա եզրափակիչները: 77 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում մրցագորգ դուրս կգա Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը փետրվարի 10-ին կիսաեզրափակիչում 0:3 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Չալյանի մրցակիցը կլինի կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի սանը՝ բուլղարիան ներկայացնող հայազգի Հայկ Մնացակայնանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր